Պաղեստինը մեղադրում է Իսրայելին խաղաղ երկխոսությունը մեկնարկից առաջ արգելակելու մեջ: Պատճառն այն է, որ Իսրայելը հայտարարել էր, որ մտադիր է գրեթե 1,2 հազար միավոր կացարան կառուցել Երուսաղեմի վիճելի տարածքներում և Հորդադանի Արևմտյան ափին:
Նախօրեին, բանակցությունների մեկնարկից երեք օր առաջ, Իսրայելի շինարարության նախարարությունը հայտարարել է կոմերցիոն մրցույթներ անցկացնելու մտադիրության մասին:
«Նոր ավանների ստեղծումը փորձ է տապալել բանակցությունները մինչ դրանց մեկնարկը»,-հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Նաբիլ Աբու Ռուդեյնուն: