14 մարտի 2006 - 13:32 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հայտոնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԱՊԿ-ի տարածքում ներկայիս իրավիճակը եւ կազմակերպության գործունեության բարելավման եւ արդյունավետության բարձրացման ուղիները: Քննարկվեց նաեւ ՀԱՊԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարը: Այս կապակցությամբ Ն. Բորդյուժան ներկայացրեց Կենտրոնական Ասիա եւ ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած իր այցելության արդյունքները: