Նախօրեին Կուբայում նշել են հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի 87-ամյակը՝ բազում մշակութային և մարզական միջոցառումներով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Կաստրոյին նվիրված համերգ է տեղի ունեցել Երգի ազգային կենտրոնում: Կուբայի մայրաքաղաքում բացվել է «Ֆիդելը, որին մենք ճանաչում ենք» լուսանկարչական ցուցահանդեսը:
Կուբայի հեղափոխության առաջնորդին շնորհավորել են բոլոր լատինամերիկյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Կաստրոյին անվանել է «մեծ մարդ» և «Լատինական Ամերիկայի հպարտությունը»: Ֆիդել Կաստրոն իր 87-ամյակը նշել է ընտանիքի շրջապատում: