Ուկրաինայի ԱԳՆ արաձագանքը Ադրբեջանի «սև ցուցակին» կարող է գոհացնել միայն ադրբեջանական կողմին, սակայն ոչ ուկրաինացի լրագրողներին: Այդ մասին ասվում է «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է Aspekty.net-ը:
«Անցած շաբաթ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակեց անցանկալի անձանց ցանկը: Ցուցակում 335 ազգանուն կա, այդ թվում նաև ուկրաինացիներ: Դրանք են լրագրողներ Աննա Մամոնովան, Վարվարա Ժլուտենկոն, Նադեժդա Բազևան, Վլադիմիր Կրավչենկոն, Իրինա Կովալաչուկը, Օլեգ Կուլիկը, Ալեքսանդր Վոլոշչուկը, որոնք կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները, լուսաբանելով տարբեր իրադարձություններ, և Դոնեցկի քաղխորհրդի քարտուղար Սերգեյ Բոգաչովը:
Ուկրաինայի ԱԳՆ-ն քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում «այն երկրների օրենսդրությունը պահպանելու անհրաժեշտության վրա, ուր նրանք մտադիր են ճամփորդել»: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Ելենա Վաշչենկոն՝ մեկնաբանելով իրավիճակը «սև ցուցակի» հետ կապված:
«Սեփական քաղաքացիների՝ լրագրողների «արժանի պաշտպանություն», այնպես չէ, որոնց միակ «մեղքն» այն է, որ նրանք լուսաբանել են իրադարձությունները «առանց Ալիևի թույլտվության»: Եվ դա ԵԱՀԿ-ում համանախագահող երկրի հայտարարություն է, որը հռչակել է, որ ջանք չի խնայելու «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար:
ԱԳՆ-ում չգիտե՞ն, որ Ղարաբաղ մեկնելու այլ ուղի չկա և դեռ չի էլ նշմարում: Չէ որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սահմանը դա ըստ էության ռազմաճակատաի շփման գիծ է՝ ականապատ դաշտերով, մետաղյա ցանկապատներով և պաշտպանական կառույցներով:
Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է լրագրողական գործունեությունը ստացել «ճամփորդություն» անվանումը:
Ամբողջ աշխարհում, ինչպես ցուցակում ընդգրկված անձանց, այլնպես էլ պաշտոնյաների մոտ, Ադրբեջանի «սև ցուցակը» առնվազն տարակուսանք, կամ հեգնանք ու ժպիտ է առաջացրել:
Եվ միայն Ուկրաինայի ԱԳՆ-ն, ի դեմս Վաշչենկոյի, «հոգ է տանում» իր երկրի քաղաքացիների մասին՝ պահպանելով Ադրբեջանի սահմանները:
Արդեն այժմ ակնհայտ է, որ Ադրբեջանի «սև ցուցակին» այլ երկրներում առանձնակի ուշադրության չեն արժանացնելու: Ոչ մի «սև ցուցակ» չի կանգնեցնի մարդկանց, առավել ևս լրագրողների, որոնք ձգտում են սեփական աչքերով տեսնել ու լուսաբանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքն ու կենցաղը»,-ասվում է հայտարարության մեջ: