14 օգոստոսի 2013 - 17:56 AMT
Եգիպտոսում անկարգությունների զոհերի թիվը հասել է 50-ի

Այսօր Եգիպտոսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 56 մարդ է զոհվել, 526-ը վիրավորվել է: Նման պաշտոնական տվյալներ է բերում առողջապահության նախարարությունը:

Դաժան բախումները իսլամիստների հետ շարունակվում են ինչպես Կահիրեում, այնպես էլ այլ քաղաքներում ու գավառներում:

Երկրում իրավիճակի կտրուկ սրման պատճառով արդեն առաջիկա ժամերին Կահիրեում և մի շարք գավառներում պարետային ժամ կսահմանվի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: