14 մարտի 2006 - 18:11 AMT
Կան երկրներ, որ հետաքրքրված են Հայաստանի եւ Վրաստանի հարաբարությունների վատթարացման մեջ
Իրադրությունը Սամցխե-Ջավախքում իրոք լուրջ է: Անշուշտ, դա այնքան քաղաքական խնդիր չէ, որքան սոցիալ-տնտեսական: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները ավելի կսրվեն ռուսական ռազմակայանների դուրս բերման ֆոնի վրա: «Ես կարծում եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրված են խնդրի քաղաքկանացման եւ Հայաստանի եւ Վրաստանի հարաբարությունների վատթարացման մեջ: Ջավախքի հայերին պետք է ինտեգրել Վրաստանի քաղաքական գործընթացների մեջ, որպեսզի նրանք դուրս չմնան վրացական հասարակությունից: Վրաց իշխանությունները չպետք է գործեն ուժային մեթոդներով: Օրինակ, եթե կրթության բարեփոխումը վատ է ընդունվում հայ բնակչության կողմից, ապա պետք է այն հետաձգել»,- նշել է Գրիգորյանը: Միեւնույն ժամանակ, նա նկատեց, ու ՀՀ կառավարությունը պետք է համակարգի վրաց իշխանությունների հետ աշխատանքները, որը պետք է հետաքրքրված լինի հայ նախարարությունների հետ մշտական կոնտակտի մեջ: