Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձիք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Չարաշահումն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել: Այս և նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից: