17 մարտի 2006 - 12:33 AMT
Մոսկվայում սպանվել է եւս մեկ հայաստանցի
Մոսկվայի արեւելքում սպանվել է տեղի ձեռնարկություններից մեկի ղեկավարը` ծնունդով հայաստանցի 52-ամյա Գալոյանը: Գալոյանի մարմինը հայտնաբերվել է Պարկովայա 9-րդ փողոցի թիվ 57 տանը մարտի 16-ին ցերեկվա ժամը 2-ին մոտ: Նախնական զննման արդյունքում պարզվել է, որ Գալոյանը, հավանաբար, խեղդամահ է արվել: Մոսկվայի Արեւելյան վարչական շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի հոդված 195 մաս 1), հաղորդում է Լենտա.ռու-ն: