17 մարտի 2006 - 16:20 AMT
ԱՄՆ 50 կոնգրեսականներ կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 48 անդամներ միացել են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնին եւ Ջորջ Ռադանովիչին` կոչ անելով Կոնգրեսի համապատասխան ենթահանձնաժողովին աջակցել 2007թ.-ի բյուջեում հայամետ դրույթներին: Նամակը ստորագրած կոնգրեսականները նշել են, որ «մեծապես անհանգստացած են», որ կառավարության նախագծով Ադրբեջանին շատ ավելի մեծ ռազմական օգնություն է հատկացվելու, քան Հայաստանին: Ստորագրելով այս նամակը` կոնգրեսականները նպաստելու են, որպեսզի հարգվի 2001թ.-ին Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի` Հայաստանին եւ Ադրբեջանին պետք է հատկացվի հավասարաչափ ռազմական օգնություն: Նամակը նաեւ կոչ է անում Հայաստանին հատկացնել առնվազն 75 միլիոն դոլարի օժանդակություն եւ միանվագ 5 միլիոնի օժանդակություն Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ պահպանել Ազատության աջակցության օրենքի 907 կետը, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը