17 մարտի 2006 - 18:10 AMT
«Հազարամյակի մարտահրավերներ»-ը հնարավորություն կտա ներքաղաքական բարեփոխումներ իրականացնել Հայաստանում
Հայաստանը իրականում շատ գոհ է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնդրամի ծրագրին մասնակցելու կապակցությամբ: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մարտի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարը եւ ինքն անձամբ կստորագրեն համապատասխան համաձայնագիրը: «Դա շատ լուրջ ծրագիր է, ինչը ներքաղաքական բարեփոխումներ կատարելու հնարավորություն կտա: Բացի այդ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն»,- նշել է Օսկանյանը:
Խոսելով էներգետիկ խնդրից` Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ երկրի համար շատ կարեւոր է էնէրգիայի աղբյուրների դիվերսիֆիկացին: «Այդ տեսանկյունից մեզ հետաքրքրում են ԱՄՆ-ի մոտեցումները այդ բնագավարում: Մեր էներգետիկ անվտանգությունը նաեւ պայմանավորված է միջուկային էներգիայի պաշարներով»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: