24 օգոստոսի 2013 - 14:25 AMT
Իրանի նախագահը ափսոսանք է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի կապացությամբ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ափսոսանք է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի կապացությամբ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Սիրիայի իրավիճակը և անմեղ մարդկանց մահը քիմիական զենքի կիրառման հետևանքով շատ ցավալի է»,-ասել է Ռոուհանին:

Նա նշել է, որ Իրանը «վճռականորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառումը» և կոչ է արել զերծ մնալ այն կիրառելուց, հատկապես Սիրիայում:

Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիան պնդում է, որ զոհերի թիվը հասնում է 1,3 հազարի: