24 օգոստոսի 2013 - 13:59 AMT
Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշմամբ կստեղծվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ: Նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:

Թեկնածուների դիմումներն այսօրվանից կարող են ներկայացվել: Դիմումների ընդունման համար սահմանված է երկշաբաթյա ժամկետ, հայտնում է ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: