17 մարտի 2006 - 18:44 AMT
Մուժգան Սուվեր. Թուրքիան չի խախտում իր տարածքում բնակվող հայերի իրավունքները
Ավիաչվերթները Ստամբուլից Երեւան եւ հակառակ ուղղությամբ կազմակերպվել են ոչ թե կառավարության, այլ մասնավոր ավիաընկերությունների կողմից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի Եվրոպական միության պլատֆորմի եւ մարդու իրավունքների Մարմարայի խմբի ղեկավար Մուժգան Սուվերը: Նրա խոսքերով, Ավիաչվերթները Ստամբուլից Երեւան եւ հակառակ ուղղությամբ շաբաթական երկու անգամ նախատեսված են միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող այն հայերի համար, որոնց հարազատներն ապրում են Հայաստանում: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան չի խախտում իր տարածքում բնակվող հայերի եւ այլ ժողովրդների իրավունքները, հաղորդում է ԱՊԱ-ն: