Վրաստանն առաջիկա 3-4 տարում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Հիմա դժվար է նշել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ժամկետը, սակայն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա հույս կա, որ 3-4 տարուց Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին»,-ասել է նա:
Ըստ նրա, Թբիլիսիի համար հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ կենսական նշանակություն ունի: «ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Վրաստանի քաղաքական կայունության ու տնտեսության համար: Հաշվի առնելով ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունն ու նշանակությունը՝ Վարստանի կառավարությունը ամեն ինչ կանի նպատակին հասնելու համար»,-ասել է նա, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: