24 օգոստոսի 2013 - 17:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում անցկացվել է առաջին «Ձմերուկային հրավառությունը»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ անցկացվել է «Ձմերուկային հրավառություն» խորագրով ժամանցային միջոցառում: Միջոցառման շրջանակում կազմակերպվել էին խաղային մրցույթներ, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հայկական էստրադայի ներկայացուցիչներ, ովքեր ձմերուկ են կտրատել և հյուրասիրել բոլորին:

Մասնագիտացած տարբեր կազմակերպություններ էլ ցուցադրել են ձմերուկից պատրաստված հետաքրքիր կոմպոզիցիաներ, նաև մրցել միմյանց հետ՝ ամենահետաքրքիրն ու լավագույնը ճանաչվելու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքում հանգիստն անցկացնողների համար հետաքրքիր և հիշարժան ժամանց ապահովելն է, հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կազմակերպիչները նաև նշել են, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը արժանանալու է հետաքրքիր անակնկալի։«Ձմերուկային հրավառության» երաժշտական ռիթմերն ապահովվել են DJ-ի մատուցած երաժշտական համարներով:Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ էր ձեռնարկել միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ