21 մարտի 2006 - 17:11 AMT
ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն հետաքրքրված են ղարաբաղյան գործընթացի մասնակցության մեջ
Եվրոպական հանրության կողմից առաջին լուրջ հայտը` տարածաշրջանում դերի ուժեղացման վերաբերյալ, արվել է անցյալ տարվա հունվարին ԵԽԽՎ-ում Դեւիդ Ատկինսոնի զեկույցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Աղավնի Կարախանյանը: Նրա խոսքերով, զեկույցի հիմքում ընկած էր Հարավային Կովկասում Եվրոպայի ուժեղացման հարցը: «Լրիվ տրամաբանական է հաջորդ քայլը` Եվրոպայի նոր հարեւանության քաղաքկանությունը, որի ծրագրերի մեջ է մտնում նաեւ հակամարտությունների կարգավորումը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի: Պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի անհատական համգործակցության ծրագրում չի խոսվում հակամարտությունների կարգավորման մասին: Դա, իմ կարծիքով, դարձվածաբանություն է: Չնայած, ՆԱՏՕ-ի գերակայող դերը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը չէ: Սակայն իհարկե ՆԱՏՕ-ն հետաքրքրված է գործընթացին մասնակցելու մեջ»,- նշել է նա: Աղավնի Կարախանյանը ընդգծեց, որ ԵՄ ակտիվացումը տարածաշրջանում բացատրելի է:«ԱՄՆ եւ ԵԱՀԿ-ը փորձում են կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ ԵՄ հայտերը տարածաշրջան ընդգրկվելու առումով ներգրվում են ԱՄՆ քաղաքկանության մեջ»,- ասել է նա: