Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:
Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները: