6 սեպտեմբերի 2013 - 15:35 AMT
Եվրամիությունը չի կասեցնում «Twinning» ծրագիրը Հայաստանում

Եվրամիությունը չի կասեցնում «Twinning» ծրագիրը Հայաստանում: Ինչպես ասվում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ, կասեցման մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը: «Հաշվի առնելով Հայաստանի կողմից ընդունված վերջին որոշումը, մեզ բնականաբար անհրաժեշտ է վերանայել ԱԱ/ԽՀԱԱՀ-ի ստորագրմանն անմիջականորեն առնչվող ծրագրերը, և Հայաստանի ղեկավար մարմինների հետ միասին որոշել հետագա գործողությունները: Այնուամենայնիվ, ինչպես արդեն հայտարարվել է, այս փուլում մենք շարունակում ենք գնահատել ներկա իրավիճակը, տեղեկացնել և խորհրդակել անդամ պետությունների հետ: Մենք նաև հետումուտ ենք լինելեու շարունակել հայաստանյան մեր գործընկերների հետ ընթացող խորհրդակցությունները», ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայկական որոշ ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին տարածել, որի համաձայն Եվրամիությունը կասեցրել է «Twinning» ծրագիրը Հայաստանում Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին որոշման պատճառով: Ըստ հաղորդագրությունների, Եվրահանձնաժողովը Հայաստանում արդեն պաշտոնապես տեղեկացրել էր այդ մասին կառավարությանը, սակայն հայտնի չէ, թե ինչ ժամկետով է այն կասեցվել:

«Twinning» ծրագիրը Հայաստանում գործում է 2009 թվականից ի վեր: Ծրագրի շրջանակներում տարբեր գերատեսչությունների հետ իրականացվել է 18 նախագիծ: Ծրագիրը նպաստում է պետկառույցների բարեփոխմանը ԵՄ չափանիշներին դրանք ներդաշնակեցման ճանապարհով, հաշվի առնելով գործող մոդելները, ինչպես նաև օրենսդրական դաշտի ներդաշնակեցմանը ԵՄ ընդհանուր օրենսդրության հետ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: