14 սեպտեմբերի 2013 - 11:35 AMT
30 օրով երկարացվել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի կալանքը

Եգիպտական իշխանությունները նախօրեին 30 օրով երկարացրել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կալանքը, հայտնում է RIA Novosti գործակալությունը:

Մուրսիի պաշտոնանկությունից հետո երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ադլի Մանսուրը: Մի քանի օր առաջ նա դարձավ Գերագույն սահմանադրական դատարանի նախագահը:

Մեղադրող կողմը գտնում է, որ Մուրսին դավադրության մեջ է մտել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ, որը 2011թ. հունվարին օգնեց նրան և «Մահմեդական եղբայրների» ևս 30 անդամների «փախչել բանտից», նշում է «Ռոսիյսկայա գազետան»:

Պաշտոնանկ նախագահը հրաժարվում է համագործակցել քննության հետ: Ըստ իրավապահների, դեռ հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենա նախկին նախագահի դատը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ Մուրսիի կողմնակիցները «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունից կփորձեն գրավել օբյեկտն ու ազատել իրենց առաջնորդին, հայտնում է «Ռոսբալտը»:

Հուլիսի 3-ինեգիպտացի զինվորականներընախագահ Մուրսիինհեռացրեցին պաշտոնից՝նրա կառավարման դեմ զանգվածային բողոքի ցույցերի ալիքի պատճառով: Երկրի գլխավոր դատախազությունը նրան ձերբակալելու մասինորոշում կայացրեց, իսկ հետո բազմիցս երկարացրեց կալանքի ժամկետը՝ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հետ հնարավոր դավադրության հիմնավորմամբ: Վերջին անգամ Մուրսիի կալանքը երկարացվել էր օգոստոսի 19-ին:

Մուրսիի կողմնակիցները երկրի ամբողջ տարածքում բազմահազարանոց երթեր են կազմակերպում, որոնք ավարտվում են ուժային կառույցների հետ բախումներով: Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված, իսկ 14 քաղաքներում պարետային ժամ է սահմանված: Ըստ պաշտոնական տվյալների, չորեքշաբթի օրվանից առճակատման զոհ է դարձել 830 մարդ:

Օգոստոսի 14-ին եգիպտական ՆԳՆ ուժերը բանակային ստորաբաժանումների հետ համատեղ սկսեցին ցրել պաշտոնանկ նախագահ Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարները: Հարյուրավոր մարդիկ անկարգությունների զոհ դարձան, մոտ 4 հազարըվիրավորվեցին: Արդյունքում Եգիպտոսում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, իսկ 11 գավառներում՝ պարետային ժամ: Ավելի ուշ Մուրսիի կողմնակիցները «Մահմեդական եղբայրների» շարքերից բողոքի երթերսկսեցին, որոնց ոստիկանությունը պատասխանում էր կրակով ու ցուցարարներին ցրելով: