21 սեպտեմբերի 2013 - 13:04 AMT
Առևտրային բանկերն այս շաբաթ ակտիվ չեն եղել մասնավոր հատվածի վարկավորման գործում

Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.7 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Սեպտեմբերի 17-20-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,856,916 ԱՄՆ դոլար 407.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 78,405,166 ԱՄՆ դոլար 409.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,073,700 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: