27 մարտի 2006 - 18:48 AMT
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվի փախստականների հետ կապված իրավիճակը Հարավային Կովկասում
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվի փախստականների եւ վերաբնակեցվածների հետ կապված իրավիճակը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա, Լատվիայի Սեյմի պատգամավոր Բորիս Ցիլեւիչի զեկույցը ներկայացվել էր ԵԽԽՎ Փախստականների, միգրացիայի եւ դեմոգրաֆիայի գծով հանձնաժողովին դեռեւս դեկտեմբերի 14-ին եւ պատրաստ էր քննարկման ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանկ: «Սակայն, զեկույցը չընդգրկվեց հունվարյան նստաշրջանի օրակարգում ժամանակի սղության պատճառով»,-ասել է Տ.Թորոսյանը: Նա նշել է, որ նստաշրջանի ժամանակ զեկույց կներկայացվի նաեւ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների զինված ուժերի ներկայացուցիչների իրավունքների մասին: Թորոսյանը նշեց, որ թեեւ բուլղարացի պատգամավոր Ալեքսանդր Արաբաջիեւի զեկույցը ուղղակիորեն Հայաստանին չի վերաբերում, սակայն այնտեղ կան տվյալներ, որոնք վերաբերում են 2001-2003 թթ. հայկական ԶՈՒ իրավիճակին: «Այդ տվյալները ուղարկվել են Հայաստանի ՊՆ ստուգելու համար համապատասխանությունը իրականությանը: Եթե պարզվի, որ բերված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, մենք կխնդրենք զեկուցողին փոփոխություններ կատարել փաստաթղթում»,-ասել է նա: Բացի այդ, ԵԽԽՎ պլաններում է զեկույցի նախապատրաստումը անհայտ կորած անձնաց մասին Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Ըստ նրա, այդ հարցի շուրջ արդեն զեկուցող է նշանակվել հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը, որի այցը Հայաստան նախատեսվում է մայիսի վերջին-հունիսի սկզբին: