26 սեպտեմբերի 2013 - 17:28 AMT
Եվրոն «մտավախությունների վրա աճելու» բավականին լավ շանսեր ունի

Չհասցրեցին մարել խթանման ծրագրի հնարավոր փակման մասին ԱՄՆ Դաշնային ռեզերվային ծառայության հերթական հիասթափեցնող անակնկալի շուրջ կրքերը, ինչպես հայտնվեց նոր պատճառ՝ դեֆոլտն ԱՄՆ-ում: Ճիշտ է եվրո-դոլար զույգը դեռ չի արձագանքել այդ մտավախություններին, որոնք ուռճացվում են տարբեր ԶԼՄ-ներում, սակայն հեռանկարում միասնական արժույթը «մտավախությունների վրա աճելու» բավականին լավ շանսեր ունի»:

Վաղվա օրը խոստանում է հետաքրքիր լինել արդեն այն պատճառով, որ առավոտյան ելույթ է ուենալու Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, որը միանգամայն ի վիճակի է լրացուցիչ խթան հաղորդելու եվրոյի աճին ԱՄՆ դոլարի հանդեպ: ԱՄՆ-ում անձնական սպառողական ծախսերի ինդեքսի հրապարակումը հազիվ թե բեկում մտցնի եվրո-դոլար զույգի միտումներում:

Forex Club-ը տալիս է հետևյալ առևտրային խորհուրդը՝ 1,3570 գնային մակարդակին մոտենալը կարող է հրահրել եվրոյի վաճառքն ու նրա արժեքի նվազումը մինչև 1,3450, օպտիմալ է վաճառել 1,3570-ից սկսած:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում սեպտեմբերի 26-ին իրականացվել է 2,190 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Սեպտեմբերի 26-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.86 դրամ՝ սեպտեմբերի 25-ի համեմատ մնալով անփոփոխ: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 547.55 դրամ՝ նվազելով 0.85 կետով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: