4 հոկտեմբերի 2013 - 16:04 AMT
Ուորեն Բաֆեթ. ԱՄՆ-ն ծայրահեղ ապուշության գագաթնակետին հասնելու ճանապարհին է

ԱՄՆ-ն ծայրահեղ ապուշության գագաթնակետին հասնելու ճանապարհին է, բայց չի հասնի դրան: Այդ մասին CNBC Squawk Box հաղորդման ժամանակ հայտարարել է ներդրող Ուորեն Բաֆեթը՝ մեկնաբանելով հանրապետականների ու ժողովրդավարների քաղաքական տարաձայնությունները, որոնք հանգեցրել են պետհաստատությունների մի մասի աշխատանքի դադարեցմանն երկրում:

Ըստ միլիարդատերի, հանրապետականների մարտավարությունը, որոնք փաստորեն շանտաժի են ենթարկում Սպիտակ տունը դեֆոլտի սպառնալիքով, երկար չի աշխատաի, քանի որ ի վերջո հասարակական կարծիքը դեմ կլինի նրանց»,-գրում է Lenta.ru-ն: Ուորեն Բաֆեթը ամենահարուստ ամերիկացիների շարքին է դասվում, նա արդեն 20 մլրդ դոլար է ծախսել բարեգործական նպատակներով: Իր քաղաքական հայացքներով նա դեմոկրատ է և բազմիցս է սատարել նախագահ Օբամային:

17 տարում ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի են մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է, երբ ԱՄՆ պետպարտքը կհասնի Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելացվի, ԱՄՆ կառավարությունը չի կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլինի սնանկ հայտարարել իրեն:

Մոտ 800 հազար պետծառայողներ պարտադրված արձակուրդում են: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատում է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կկորցնի:

Photo:ikkotrader.com