Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատել է ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով դաշինքի ղեկավարությանը նրանում, որ ռազմական գործողությունների վերջին 10 տարում Արևմուտքին այդպես էլ չհաջողվեց ապահովել երկրի կայունությունը:
«Անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի ողջ գործողությունն Աֆղանստանի համար հսկայական տառապանքների, կյանքերի կորուստների պատճառ դարձավ և ոչ մի արդյունք չտվեց, քանի որ երկիրը նախկինի պես անվտանգ չէ»,-հայտարարել է նա, հայտնում է ВВС-ին:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ գործեց, իր ջանքերը կենտրոնացնելով աֆղանական գյուղերում գրոհայինների որոնման վրա՝ անտեսելով թալիբների ապաստանները Պակիստանում:
Համիդ Քարզայը նախագահի պաշտոնում կլինի ևս վեց ամիս, որից հետո կընտրվի նրա հետնորդը: «Ես ստիպված եմ արձանագրել, որ անվտանգությունը երկրում սահմանափակված է: Իսկ դա այն չէ, ինչ մեզ հարկավոր է: Մեզ հարկավոր էր բացարձակ անվտանգություն և հստակ պատերազմ ահաբեկչության դեմ»,-ասել է Քարզայը:
Քարզայը հայտարարել է, որ իր առաջնային խնդիրն է այսօր խաղաղության ու կայունության ապահովումը երկրում, այդ թվում թալիբների հետ իշխանությունը կիսելու պայմանագրի հաշվին: Նա նաև հայտնել է, որ կառավարությունն այժմ ակտիվ բանակցում է ծայրահեղական իսլամիստների հետ և պարզաբանել է, թե որն է նրանց նպատակը: «Նրաք աֆղանցիներ են: Այնտեղ, որտեղ թալիբների ներկայացուցիչը կարող է պետական պաշտոնի նշանակվել Աֆղանստանի նախագահի կամ իշխանությունների կողմից, մենք ուրախ կլինենք, -ասել է նա: Սակայն, այն դեպքերում, երբ պետական պաշտոնը կարող է զբաղեցվել միայն ընտրությունների արդյունքում, ստանալով աֆղան ժողովրդի աջակցությունը, թալիբները ստիպված կլինեն մասնակցելու ընտրություններին»:
Համիդ Քարզայը նաև նշեց, որ չի շտապում ստորագրել համաձայնագիր ԱՄՆ հետ: ԱՄՆ-ն դիտարկում է իր զինծառայողներին ամբողջությամբ Աֆղանստանից դուրս բերելու հարցը: Ենթադրվում էր, որ 2014 թվականին ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանում կմնան ռազմական մասնագետներ:
2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քարզային անվանեց հուսալի գործընկեր: ՙ
Պատերազմն Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ասիմետրիկ հակամարտությունն է իսլամիստական «Թալիբան» շարժման հետ, որն մինչ այդ վերահսկում էր Աֆղանստանի մեծ մասը: Սա Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի փուլիերից մեկն է, որ սկիզբ է առել 1978 թվականին:
ԱՄՆ-ն գործողություն է անցկացնում Աֆղանստանում «Անկոտրում ազատություն» գործողության շրջանակում, որը սկսվեց ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության: Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերը գործում են համաձայն ՄԱԿ ԱԽ թիվ 1386 բանաձևի: Դա ԱՄՆ պատմության մեջ ամենատևական պատերազմն է: 1996 թվականից Աֆղանստանի մայրաքաղաքն ու տարածքի մեծ մասը վերահսկվում էր «Թալիբանի» կողմից: Արդեն այն ժամանակ ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող ահաբեկիչ Ուսամա բին Լադենը ապաստան գտավ Աֆղանստանում: Թալիբները հրաժարվեցին հանձնել Բին Լադենին նույնսիկ Քենիայում ու Թանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանությունների պայթյունից հետո:
2013 թվականի հունիսին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարեց, որ 2013 թվականի հունիսի 19-ին աֆղանական զինված ուժերը կստանձնեն անվտանգության ապահովման հիմնական դերը: