ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ուրբաթ օրը կայացած զրույցի ժամանակ նվազեցրել են հակասություններն անվտանգության մասին երկկողմ համաձայնության մի շարք հարցերի շուրջ: Բանակցությունները շարունակվելու են նաև այսօր, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը ամերիկյան պատվիրակության կազմում աղբյուրի վրա հղումով:
Հոկտեմբերի 12-ին պլանավորված են Ջոն Քերիի այցերը Ֆրանսիա ու Մեծ Բրիտանիա Քերին չհայտարարված այցով ժամանեց Աֆղանստան նախօրեին: Ուրբաթ օրը նա քննարկել է անվտանգության մասին երկկողմ համաձայնության կնքումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Բանակցությունները մեկնարկել են տարեսկզբին: Ըստ աղբյուրի ամերիկյան պատվիրակության կազմում, բանակցությունները շարունակվելու են նաև այսօր: