Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան Ջալալաբադի ոստիկանության շենքի մոտ Աֆղանստանի արևելքում, հայտնում է AFP-ն՝ տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ահմադ Բին Աբդելզայի վրա հղումով:
Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այդ երկիր կատարած այցի ժամանակ: Ըստ Աբդելզայի, ահաբեկիչն ուղղել է իր ավտոմեքենան ոստիկանության դարպասների վրա, որտեղ էլ որոտացել է պայթյունը: «Երկու ոստիկան զոհվել է, ևս 8-ը, այդ թվում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցը վիրավորվել են ու տեղափոխվել են հիվանդանոց: Ահաբեկիչը նույնպես մահացել է»,-պատմել է Աբդելզայը, հայտնում է msnnews-ը:
Քերին չհայտարարված այցով ժամանեց Աֆղանստան նախօրեին: Ուրբաթ օրը նա քննարկել է անվտանգության մասին երկկողմ համաձայնության կնքումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Բանակցությունները մեկնարկել են տարեսկզբին: Ըստ աղբյուրի ամերիկյան պատվիրակության կազմում, բանակցությունները շարունակվելու են նաև այսօր:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է որոշում կայացնել ամերիկյան ուժերի քանակի ու կազմի մասին, որոնք մնալու են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հիմնական զորակզմի դուրս բերումից հետո, ինչը նախատեսվում է անել 2014 թվականի ավարտին: