19 հոկտեմբերի 2013 - 11:55 AMT
Hurriyet-ը ճանաչո՞ւմ է ԼՂՀ անկախությունը

Թուրքական Hurriyet թերթի կայքում բաժանորդագրության գրանցման համար նախատեսված ցանկում ընդգրկված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատանը տեղյակ են դրան և դիվանագիտական ներկայացուցչությունն իր դիրքորոշումն արդեն հայտնել է փաստի առթիվ՝ ինչպես ոչ պաշտոնապես, այնպես էլ պաշտոնապես. այժմ պատասխանի է սպասում: Դեսպանատան ներկայացուցիչները հավելել են, որ Թուրքիայում տոնական օրեր են, ուստի պատասխան կարելի է ակնկալել միայն երկուշաբթի, գրում է APA-ն:

Թերքի կայքի բաժանորդագրման բաժնում Հարավային Օսեթիան ու Աբխազիան նույնպես ներկայացված են որպես անկախ պետություններ: