ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի մատչելի ինտերնետ է առաջարկում հետվճարային բաժանորդների համար: Այժմ հետվճարային բաժանորդները
* հնարավորություն ունեն ակտիվացնելու ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներ՝ առավել մատչելի պայմաններով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հետվճարային բաժանորդների համար առաջարկվում են հետևյալ Ինտերնետ-փաթեթները՝
Փաթեթ - Ամսավճար (դրամ) - Փաթեթի չափ (ՄԲ)
«inet 300» - 1250 - 300
«inet 1500» - 2000 - 1500
«inet 3000» - 3000 - 3000
Իսկ ամսվա ընթացքում փաթեթում ներառված ՄԲ-ները սպառելուց հետո օգտագործված ինտերնետի վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:
Փաթեթն ակտիվացնելու կամ այլ գործողությունների համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը: Հրահանգներ՝
«inet 300» փաթեթի ակտիվացում *110*1#
«inet 1500» փաթեթի ակտիվացում *110*2#
«inet 3000» փաթեթի ակտիվացում *110*3#
Ինտերնետ-փաթեթի ապաակտիվացում *110*0#
Օգտագործած ինտերնետի արժեքի և ընթացիկ փաթեթի ստուգում *310#
Անմիջապես USSD մենյու մուտք գործելու համար անհրաժեշտ է ուղարկել *110# հրահանգը:
* Բացառությամբ «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդների: