5 նոյեմբերի 2013 - 10:51 AMT
Սիրիայի իշխանությունները մտադիր չեն լիազորությունները փոխանցել ընդդիմությանը Ժնևի խորհրդաժողովում

Սիրիայի իշխանությունները մտադիր չեն լիազորությունները փոխանցել ընդդիմությանը Ժնևում կայանալիք խորհրդաժողովին, հայտնում է SANA գործակալությունը: Այդ մասին նա հայտնել է սիրիական հեռուստատեսությանը տված հեռախոսային հարցազրույցում Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբիին՝ նշելով, որ այդ որոշումը շատ կհիասթափեցնի սաուդյան դիվանագիտական շրջանակներին: «Մտադիր չենք մեկնել Ժնև իշխանությունը փոխանցելու համար, ինչպես դա ցանկանում է Սաուդ ալ Ֆեյսալը»,-հայտարարել է նախարարը՝ նշելով Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի անունը:

Ըստ Օմրան ազ Զոուբիի հայտարարության, Սաուդյան Արաբիայի դիվանագիտության ձգտումները համընկնում են Իսրայելի քաղաքական գծի հետ տարածաշրջանում: Անկախ նրանից, կկայանա «Ժնև-2»-ը նոյեմբերին, ինչպես նախատեսվում էր, թե՝ ոչ, սաուդյան դիվանագիտությունը անհաջողության է մատնված, ասել է նախարարը:

Ըստ նրա, ցանկացած փոփոխություններ Սիրիայում կանցկացվեն բացառապես սիրիացիների ձեռքերով: Միայն ժողովուրդն իր երկիրը փոխելու իրավունք ունի, ասել է նախարարը: Նա հավելել է, որ սիրիական պետությունը միայն իշխանական մարմինները չեն, այն քաղաքակրթության հայրենիքն է ու արտաքին թշնամիներին դիմակայելու հենարան, ուստի իշխանությունը չի կարող փոխանցվել նրանց, ով չի ընդունում քաղաքակրթությունը, մարդկայնությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը, հայտնում է ՌԲԿ-ն:

«Ժնևի իրադարձությունները կոչված են քաղաքական գործընթացի մաս դառնալու, ոչ թե իշխանության փոխանցման կամ անցումային կառավարության ձևավորման գործընթաց: Ով այլ հեռանկարներ է տեսնում, կարող է ընդհանրպես չմասնակցել խորհրդաժողովին»,-ասել է Ազ Զոուբին:

Նախարարը նաև հորդորել է Սաուդյան Արաբիային դադարեցնել Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Ալժիրի, Թունիսի, Լիբիայի դեմ ահաբեկչության սանձազերծումը՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան պատասխանատու է սիրիական ազգի կործանման համար:

Միևնույն ժամանակ ՄԱԿ հումանիտար հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը ԱԽ փակ խորհրդակցությանը հայտարարել է, որ Սիրիայի բնակչության մոտ 40 տոկոսը՝ մոտ 9,3 մլն մարդ, շտապ հումանիտարօգնության կարիք ունեն:

Ըստ նրա, կարիքավորների թիվը 2013 թ. սեպտեմբերից աճել է 2,5 միլիոնով: «ԱԽ-ն պետք է իր ամբողջ ազդեցությունը գործի դնի հումանիտար կազմակերպությունների գործունեությունն ապահովելու համար»,-ասել է Ամոսը:

Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը 23 միլիոն է: Մոտ 2,5 մլն բնակվում է պաշարված կամ մեկուսացած շրջաններում:

Խորհրդաժողովը Ժնևում գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ, նրա անցկացման ժամկետը դեռ հստակ որոշված չէ: Նոյեմբերին Բրահիմին եռակողմ հանդիպում կանցկացնի ՌԴ ու ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ ԱԽ մշտական անդամ մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ներկայացուցիչներին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: