6 ապրիլի 2006 - 18:27 AMT
Ա. Բաղդասարյան. Կոռուպցիան չարիք է, որը խանգարում է պետության նորմալ զարգացմանը
Կոռուպցիան չարիք է, որը խանգարում է պետության նորմալ զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Երեւանում ընթացող «ՀՀ Ազգային Ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային համաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական անհրաժեշտություն է ազատ եւ մրցունակ շուկայի կայացման գործում: Կարեւոր պայմաններից մեկը Ա. Բաղդասարյանն անվանեց պետական ինստիտուտների թափանցիկությունը, նկատի ունենալով նաեւ կառավարության աշխատանքը, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությունը:

Միեւնույն ժամանակ, ԱԺ խոսնակը ընդգծեց, որ կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվույթունը եւ քաղաքացիական վերահսկումը: Արթուր Բաղադասարյանը նաեւ նշեց Հայաստանի ԳՕՓԱԿ-ին(«Խորհրդարանն ընդդեմ կոռուպցիայի») անդամակցելու կարեւորությունը եւ համապատասխան կառույցի ստեղծումը Հայաստանում, որը իր ներդրումը կունենա կոռուպցիայի դեմ պայքարում: