Ֆրանսիական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի (ACBA-Credit Agricole Bank) զուտ շահույթը 2013 թվականի 9 ամսում կազմել է 3,843 մլրդ եվրո՝ նախորդ տարվա վնասի դիմաց, ասվում է վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետության մեջ:
Բացի այդ բանկային խմբի օպեևացիոն շահույթը հաշվետու շրջանում աճել է 5 տոկոսով 2012 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ և կազմել է 5,655 մլրդ եվրո:
1894 թվականի հիմնադրված Credit Agricole-ը հաճախ անվանում են ագրոբանկ, քանի որ նրա գործունեությունը մեծապես կապված է գյուղատնտեսության ոլորտի հետ: Բանկը, որ զբաղեցնում է բանկային ծառայությունների ֆրանսիական շուկայում, ամենախոշոր բակներից է բանկային ռիթեյլի հատվածում: Բանկը գործում է նաև այլ ուղղություններով:
Հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996 թվականին Եվրոպական Միության «TACIS» ծրագրի շրջանակներում` եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով:
2006 թվականի սեպտեմբերին Credit Agricole ֆրանսիական բանկային խումբը ձեռք բերեց Հայգյուղփոխբանկի (ACBA բանկ) բաժնետոմսերի 28 տոկոսը և ACBA բանկը վերանվանվեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի:
Ի սկզբանե բանկի գործունեությունն ուղղված էր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորմանը: 1999 թվականից բանկը տրամադրում է նաև վարկեր փոքր և միջին բիզնեսի համար, 2001թ. սկսած` սպառողական վարկեր, 2003թ.-ից` ուսման վարկեր: Ներկայումս բանկը տրամդրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, անվանական դրամական չեկային գրքույկների տրամադրում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA On-Line համակարգի միջոցով, American Express Ճանապարհային չեկերով գործառնություններ, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է լիիրավ Անդամակցության (Principal Membership Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր VISA International ասոցիացիայից;
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ:
Բանկն ունի 46 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կնենտրոնական գրասենյակը), որոնցից ութը` Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում: Բանկի աշխատակիցների թիվը 30.09.2013թ. դրությամբ` 1045 մարդ:
2013 թվականի մարտի 31-ի դրությամբ սեփական կապիտալի մեծությունը կազմել է` 49,3 մլրդ. ՀՀ դրամ, ակտիվների մեծությունը` 253 մլրդ. ՀՀ դրամ, ընդհանուր պարտավորությունների մեծությունը` 202,3 մլրդ. ՀՀ դրամ: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ Ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար:
«Ամունդի» ընկերությունը ակտիվների կառավարման շուկայում համաշխարհային առաջատարներից մեկն է։ Ընկերությունն արդյունավետ և նորարարական ապրանքներ է մշակում 30 երկրների ավելի քան 3000 ինստիտուցիոնալ հաճախորդների և կողմնակի դիստրիբյուտորների համար։ Այն կապեր ունի խոշորագույն ինքնիշխան հիմնադրամների, կենսաթոշակային հիմնադրամների, ինստիտուցիոնալ և կորպորատիվ հիմնադրամների հետ Ֆրանսիայում և արտերկրում։ «Ամունդի» ընկերությունն ավելի քան 2000 դիստրիբյուտորական համաձայնագրեր ունի Եվրոպայի և Ասիայի առաջատար հարթակների հետ։ «Ամունդիի» գործընկերներից մեկն է Credit Agricole ֆրանսիական բանկը։