7 նոյեմբերի 2013 - 12:55 AMT
ВВС. Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք ստանալ Պակիստանից

Սաուդյան Արաբիան խոշոր միջոցներ է ներդրել Պակիստանի միջուկային ծրագրի մեջ, ինչը թույլ կտա Էռ Ռիյադին միջուկային զենք ստանալ առաջին իսկ պահանջով: Այդ մասին հայտնել է ВВС-ին՝ ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալների վրա հղումով: Սա նման առաջին հայտարարությունը չէ, որ վերաբերում է Իսլամաբադի մոտ միջուկային զենքի հայտնվելուն: 2012 թ. սկզբին բրիտանական The Times-ը հայտնեց, որ թագավարությունը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում միջուկային մարտագլխիկներ ստանալ, եթե Թեհրանը միջուկային զենք ունենա:

«Այժմ մենք մտադիր չենք միակողմանի միջուկային ծրագիր վարել, սակայն դինամիկան կփոխվի, եթե իրանցիները սեփական միջուկային հզորությունները զարգացնեն,-ասել է բարձրաստիճան սաուդյան աղբյուրը:-Քաղաքական տեսակետից անընդունելի կլինի, եթե Իրանն ունենա միջուկային հզորություններ, իսկ թագավորությունը՝ ոչ», հայտարարել է սաուդյան աղբյուրը:

Սաուդյան Արաբիան առճակատման մեջ է Իրանի հետ, իսկ Սիրիայի քաղաքացիական պատերազմում սատարում է ապստամբների աշխատանքին՝ մատակարարելով նրանց զենքով ու ֆինանսներով: Մինչդեռ երկու պետությունները տարաձայնություններ ունեն նաև կրոնական առումով՝ Սաուդյան Արաբիայում վահաբիզմ են դավանում, որը սունիների ծայրահեղական ձևն է, այն դեպքում երբ Իրանում՝ շիաներ են:

Պակիստանը Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է շիաների ու Արևմուտքի միջև դիմակայության մեջ: Պակիստանի ատոմային ռումբի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 1998 թվականին, սակայն աշխատանքը սկսվել է դեռևս 1972 թվականին: Պակիստանի միջուկային ծրագրի հիմնադիրն է Աբդուլ Քադիր Խանը: