Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջին հայտարարությունն է Ուկրաինայի կառավարության՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու մասինհայտարարությունից հետո: «Ուզում են նշել, որ Ուկրաինայի համար բարեփոխումներն ու եվրոպական ինտեգրումն այլընտրանք չունեն: Հնարավոր է, կան ժամանակավոր դժվարություններ: Հնարավոր է, վերելքի որոշակի փուլում անբարենպաստ եղանակային պայմաններ են ստեղծվել: Սակայն գնում ենք այդ ճանապարհով և չենք փոխում երթուղին»,- հայտարարել է նա, գրում է «Ուկրաինայում Կոմսոմոլսկայա պրավդան»:
Սակայն, հավելում է թերթը, նախագահի գեղեցիկ խոսքերի իմաստն որոշակիորեն չեն կարողանում հասկանալ նույնիսկ փորձագետները:
Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն չէր տվել կալանավորների բուժման մասին վեց օրինագծերից ոչ մեկին: Ընդունման դեպքում դա թույլ կտար Յուլիա Տիմոշենկոյին բուժման նպատակով մեկնել Գերմանիա: Յուրաքանչյուր օրինագծի օգտին քվեարկել էր 159 պատգամավորից ոչ ավելի, այն դեպքում երբ անհրաժեշտ էր 226 քվե:
Կառավարամետ Ռեգիոնների կուսակցությունն ու կոմունիստները ձեռնպահ էին մնացել քվեարկությունից: Մինչ այդ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ քվեարկելու են միայն հատուկ աշխատանքային խմբի մշակած օրինագծի օգտին, գրում է ВВС-ն: Կալանավորների մասին օրենքի ընդունումը անհրաժեշտ պայման էրՎիլնյուսումԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրել էր դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Ուկրաինա-ԵՄ նախաստորագրված Ասոցացման մասին համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովում: