25 նոյեմբերի 2013 - 13:55 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ-ն արդեն դեկտեմբերին կսկսի մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունն արդեն դեկտեմբերին կսկսի Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման գործընթացը, որոնց մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել «վեցնյակի» ու Իրանի միջև, հայտնում է AFP-ն Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի վրա հղումով:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ մի շարք պատժամիջոցների մեղմացումը կկրի «սահմանափակ, կետային ու դառնալի բնույթ»: Նա չի հստակեցրել, թե հատկապես որ ոլորտներին կառնչվի մեղմացումը: Ըստ նրա, Եվրամիության հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:

Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց: