12 ապրիլի 2006 - 15:11 AMT
Աշնանը Լուվրում կբացվի հայկական խաչքարերի ցուցահանդես
2006 թվականի աշնանը Լուվրում կբացվի հայկական խաչքարերի ցուցահանդես, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը: Խաչքարերի ցուցահանդեսը կանցկացվի Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում: Նշենք, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին կբացվի 2006 թվականի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը եւ կավարտվի 2007 թվականի հուլիսի 14-ին` Ֆրանսիայի Անկախության օրը: Հայաստանի տարվա ծրագիրը նախատեսում է շուրջ 400 միջոցառումների անցկացում Ֆրանսիայի 40 քաղաքներում: