12 ապրիլի 2006 - 17:31 AMT
Սկոտ Գարետ. «Մենք հավատում ենք, որ Հայաստանը չի շեղվի ժողովրդավարական ճանապարհից»
Եթե Հայաստանում 2007 եւ 2008 թվականների ընտրությունները ոչ ժողովրդավարական բնույթ կրեն, ապա ԱՄՆ կարող են վերանայել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրող դրամաշնորհի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Սկոտ Գարետը: Նրա խոսքերով, թափանցիկ եւ արդար ընտրությունները ենթադրում են ոչ միայն ընտրությունների օրվա պարզությունը, այլ նաեւ նախընտրական ագիտացիան, ԶԼՄ-ների դերը, ՀԿ-ների աշխատանքը: «Սակայն մենք հավատում ենք, որ Հայաստանը չի շեղվի ժողովրդավարական ճանապարհից եւ արժանավայել կանցկացնի թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները»,- նշել է նա:

Կոնգեսմենը նաեւ ասեց, որ Հիմնադրամի ծրագրի իրագործման մեջ հատուկ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին: «Կոռուպցիա կա ամենուրեք, սակայն դա չի նշանակում որ դրա հետ պետք չէ պայքարել: Հայաստանի կառավարությունը կառուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր ունի, եւ ես կարծում եմ, որ կոռուպցիայի մակարդակը ձեր երկրում կնվազի»,- ընդգծեց Գարետը` ավելացնելով, որ ներկայացնում է Նյու Ջերսի նահանգը, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում: