12 ապրիլի 2006 - 18:50 AMT
Թուրքիայում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը
Ապրիլի 13-ի երեկոյան թուրքական Canal Turk մասնավոր հեռուստաալիքը կցուցադրի Հայոց ցեղասպանությանը նվիրված Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հեռուստաընկերության ներկայացուցիչը նշեց, որ ֆիլմը կցուցադրվի առանց կրճատումների: Նրա խոսքերով, Ֆիլմի ցուցադրության վերաբերյալ որոշումը ընդունվել է, երբ հեռուստադիտողների 72 տոկոսը այն դիտելու ցանկություն են հայտնել:

Ըստ France Press-ի, Թուրքիայի կառավարությունը չի արգելել ֆիլմի ցուցադրությունը: Միեւնույն ժամանակ գործակալությունը հիշեցրեց, որ 2004 թվականին թուրքական ընկերություններից մեկը որոշել է ցուցադրել «Արարատ» կինոնկարը երկրի կինոթատրոններում, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից` վախենալով բողոքների հնարավոր ալիքից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: