Չնայած ձյան առատ տեղումներին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Ինչպես PanARMENIAN.Net-ին ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը, թռիչքուղիներն անընդհատ մաքրվում են ձյունից և մշակվում են հատուկ միջոցներով:
Օդանավակայանի ներկայացուցիչը հավելեց նաև, որ դեկտեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 11:00-01:00, երբ ձյան տեղումները հատկապես առատ էին, մի քանի օդանավ վայրէջք է կատարել Մինսկում, Թբիլիսիում՝ ուշացումով ժամանելով «Զվարթնոց»:
Դեկտեմբերի 12-ին ու 13-ին հանրապետությունում ձյուն կտեղա, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց և ցածր տեսանելիություն կլինի,հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով: Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին՝ առանց տեղումների եղանակ:
Առատ ձյան պատճառով մի շարք ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, մասնավորապես,Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան-Նոյեմբերյան, Մարալիկ-Գյումրի, Թալին-Մարալիկ, Վայք-Սարավան, Սիսիանի-Գորիս-Կապան-Մեղրի, Հրազդան-Հանքավան ճանապարհահատվածները, տեղեկացնում են ՏԿՆ-ից:
Փակ է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:
Նախարարությունը հորդորում է ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության խուսափել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:
Բացի վերոնշյալը,բաց ենհանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները: