17 ապրիլի 2006 - 15:53 AMT
ԱՄՆ-ում քննարկում են Թուրքիայում նոր ռազմածովային հենակայանների ստեղծման հարցը
ԱՄՆ-ում քննարկում են Թուրքիայում նոր ռազմածովային հենակայանների ստեղծման հարցը: Դրանք կունենան նույն կարգավիճակն, ինչ Ինջիրլիկի ամերիկա-թուրքական ՌՕՈՒ կայանը: Արդեն ընտրվել է երկու տեղ` Իսկենդերուն նավահանգիստը Միջերկրական ծովի ափին եւ Ուրլան` Էհեյան ծովում: Երրորդ կայանը կարող է ստեղծվել Մորդողան նավահանգստում Իզմիր քաղաքի մոտ Էհեյան ծովի ափին: Տեղակայման վայրը ընտրելիս ամերիկացիները ելնում են գործող թուրքական նավահանգիստներն օգտագործելու եւ դրանց հիման վրա նորերը ստեղծելու հնարավությունից, որտեղ կկարողանան տեղակայվել ավիակիրներ եւ լինկորներ: Պենտագոնը սկզբում ցանկանում էր կայաններից մեկը Թուրքիայի սեւծովյան ափին տեղակայել, սակայն այդ առաջարկը մերժվեց, քանի որ Անկարան հանդես է գալիս Մոնտրեի կոնվենցիայի խախտման դեմ, ըստ որի արգելվում է մերձափնյա պետություն չհամարվող երկրի ռազմական նավատորմի մշտական ներկայությունը Սեւ ծովում:

Ամերիկյան ռազմակայանների համար տեղի վերջնական ընտրությունից հետո, կորոշվի օբյեկտների ռազմական եւ քաղաքացիական աձնակազմերի քանակը: Թուրք ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, իսկ ռազմական օբյեկտների օգտագործման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն տեղական իրշխանությունների կողմից, գրում է թուրքական «Ջումհյուրիեթը»: