17 ապրիլի 2006 - 18:48 AMT
Իրանի խորհրդարանի պատգամավորը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Իրանի խորհրդարանի` Ռաշտ քաղաքի պատգամավոր հոջաթօլեսլամ Սեյեդ Մոջթաբա Մոադաբփուրը, խորհրդարանի ամբիոնից արտասանած ելույթի ընթացքում հիշատակելով Հայոց մեծ եղեռնի 91-րդ տարելիցը, ցավակցություն հայտնեց իսլամական խորհրդարանի իր հայ գործընկերներին ու համայն հայությանը: Իսլամական խորհրդարանում հայ պատգամավորների ջանքերի շրջանակներում, ապրիլի 18-ին մեր պատգամավորների նախաձեռնությամբ եւ Մեծ եղեռնի 91-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպմամբ` հայկական ակումբի սրահում իրենց մասնակցությունը կբերեն պարսիկ պատգամավորները եւս: Հատկանշական է, որ սույն հանդիսության բանախոսը լինելու է Թեհրանի պատգամավոր Էմադ Աֆրուղը, հաղորդում է «Ալիք» թերթը: