17 ապրիլի 2006 - 19:26 AMT
ANCA-ի ներկայացուցիչը նշանակվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի խորհրդակցական կոմիտեի անդամ
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Դեյմենջյանին նշանակել է քաղաքի Մարդկային հարաբերությունների հանձնաժողովի խորհրդակցական կոմիտեի անդամ: Այս կոմիտեն զբաղվում է Լոս Անջելեսի շրջանում դրական ռասայական եւ մարդկային հարաբերությունների ստեղծմամբ: Նշենք, որ Դեյմենջյանը մեծ աշխատանք է տարել Լոս Անջելեսի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության դասավանդումը մտցնելու համար, հաղորդում է ԱՀԴՀ-ն: