17 ապրիլի 2006 - 19:59 AMT
Բաքվի ոստիկանությունը ցրել է ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի կազմակերպված հանրահավաքը
Այսօր Բաքվում տեղի է ունեցել ուսանողների բողոքի ակցիա ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի, որին Բուդապեշտում դատապարտեցին ցմահ ազատազրկման հայ սպայի սպանության համար: Ակցիայի մի քանի հարյուր մասնակիցներ, որոնց մեծ մասը Բաքվի համալսարանի ուսանողներ էին, ցրվել են ոստիկանության կողմից: Ցույցի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են: Հանրահավաք-երթի ժամանակ ուսանողները վանկարկել են «Ազատություն Ռամիլ Սաֆարովին», «Մենք պետք է պաշտպանենք մեր սպային», «Կորցնելով Ռամիլ Սաֆարովին, մենք կորցնում ենք Ղարաբաղը» կարգախոսները: Ոստիկանության հետ դիմակայության արդյունքում շուրջ 50 ուսանողներ ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանության վարչություն: Բախման արդյունքում ցույցի մասնակիցներից մեկը վիրավորվեց գլխից: Ձերբակալվել է նաեւ Ղարաբաղի ազատագրության կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: