8 հունվարի 2003 - 18:10 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության երկկողմ շփումները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային միջնորդների գործունեությունը, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Բաքու ժամանելու նախօրեին հայտարարել է Թուրքիայում կառավարող «Արդարության եւ բարգավաճման» կուսակցության առաջնորդ Ռեջեբ Էրդողանը: Նրա խոսքերով, պաշտոնական Անկարան կարծում է, որ բոլոր այս ջանքերը սպասելի արդյունք կտան: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայիս կառավարության քաղաքականությունը թուրքալեզու պետությունների նկատմամբ, զգալիորեն կտարբերվի երկրի նախկին ղեկավարության քաղաքականությունից: Տարբերությունները պայմանավորված են «համագործակցության առավել բարձր մակարդակով», ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շփումների ակտիվացմամբ: