Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում կազմավորվում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա, հայտնում է օկրուգի մամլո ծառայությունը:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նախկինում հարավային օկրուգի ավիացիոն խումբը զինված էր ՄիԳ-29 ուղղաթիռներով, որոնք հակաօդային պաշտպանության մարտական խնդիրներ էին կատարում, ելնելով ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շահերից:
«Ուղղաթիռների նոր էսկադրիլիան նախատեսվում է կիրառել մեծ թվով գործողությունների իրականացման, այդ թվում՝ զորքերի ավիացիոն աջակցման, ռուսաստանցի զինծառայողներին Հայաստան տեղափոխելու համար»,-ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավիաբազայի անձնակազմը ենթարկվել է բուժզննման, անցել է ցամաքային պատրաստություն, որից հետո սկսել է թռիչքների իրականացումը: Այժմ օդաչուները կատարում են անձնակազմերի համախմբան խնդիրներ ու թռիչքներ են կատարում Դոնի Ռոստովի ՌՕՈւ և ՀՕՊ բազայում: Բոլոր ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել 2014 թվականին: