Սիրիայի կառավարությունը հունվարի 20-ին հրապարակել է քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրի կրած տնտեսական վնասի մասին տվյալները:
Ըստ փոխվարչապետ Օմար Գալավանջի, ընդհանուր նյութական վնասն, ըստ կառավարության, կազմել է 3250 մլրդ սիրիական ֆունտ, ինչը մոտավորապես 21,6 մլրդ դոլար է կազմում: Նշվել է, որ այդ գումարն անընդհատ աճում է, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
2013 թվականի փետրվարին Դամասկոսը հայտարարել էր, որ վնասը կազմել է մոտ տրիլիոն սիրիական ֆունտ: Այն ժամանակ գումարը 14 մլրդ դոլար էր:
Սիրիայի տնտեսությունը լրջորեն տուժել է պատերազմից, որն արդեն գրեթե 3 տարի է ընթանում, ինչպես նաև տնտեսական պատժամիջոցներից, որոնգ գործում են ռեժիմի դեմ: Որոշ բնակավայրեր մարտական գործողությունների ընթացքում կամ շատ ուժեղ են տուժել, կամ ոչնչացվել են: Մասնավորապես, մեծ կորուստներ է կրել Հալեպը, որը համարվում էր երկրի տնտեսական մայրաքաղաքը:
Սիրիայում արդեն 2տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով գործող պետության ստեղծումը: