27 դեկտեմբերի 2002 - 21:33 AMT
2002 Թ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1532 ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏ
2002 թ. Հայաստանի տարածքում գրանցվել է 1532 տարերային աղետ եւ պատահար, որոնց արդյունքում զոհվել է 205 եւ տուժել 555 մարդ: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը արտակարգ իրավիճակների պետական վարչությունում, անցնող տարի երկրում գրանցվել է 18 փոթորիկ ու բուք, 852 հրդեհ, 16 երկրաշարժ, շենքերի փլուզման եւ պայթյունների 30 դեպք, 63 դժբախտ պատահար: Միայն հրդեհներից զոհվել է 12 մարդ, իսկ վնասը կազմել է 86,5 մլն դրամ: Հանրապետության ջրավազաններում (բացի Սեւանա լճից, որտեղ այս տարի ոչ մի զոհ չի գրանցվել) խեղդվել է 28 մարդ, ինչը 10-ով ավելի է, քան անցյալ տարի: