24 ապրիլի 2006 - 15:38 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն
Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխվել է քաղաքական հարթություն` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկայիս թուրքական կառավարությունը լիովին պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար, քանի որ նա հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ներկայումս Կոնգրեսում են երկու բանաձեւերի նախագծերը, որոնք կոչ են անում ԱՄՆ նախագահի վարչակազմին հաստատել Հայոց ցեղասպանության փաստը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է այդ բանակցությունների ընդունման ուղղությամբ»,-ընդգծել է Կ.Մանոյանը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: