24 ապրիլի 2006 - 19:06 AMT
Ֆրանսիայի դեսպան. Աշխարհը միշտ պետք է հիշի Հայոց ցեղասպանության մասին
Աշխարհը միշտ պետք է հիշի Հայոց ցեղասպանության մասին: Դա ոչ միայն Հայաստանի, դա ողջ Եվրոպայի պատմությունն է: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին: «Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ֆրանսիական Քրեական օրենսգրքում հոդված է սահմանված ուրացման համար»,-ասել է դեսպանը: Իր հերթին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆիլիպ Փենտեկն ընդգծեց, որ նա ներկայացնում է պատգամավորների այն մասին, որը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին: «Եվրոպա պետք է մուտք գործեն նրանք, ովքեր խնդիրներ չունեն իրենց պատմության հետ»,-գտնում է ֆրանսիացի պատգամավորը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: