24 ապրիլի 2006 - 19:30 AMT
Շվեդիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո
Շվեդիայի հայկական միությունների համակարգող կենտրոնի եւ Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Ուպսալա քաղաքում ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո: Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր հայեր եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Երեկոյի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ելույթով հանդես է եկել Լունդի համալսարանի պատմական բաժնի պրոֆեսոր Կլաս-Յորան Կարլսոնը, որն անդրադարձել է հայ ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակին, ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցը միջազգային քաղաքական իրադարձությունների լույսի ներքո եւ նրա միջազգային ճանաչման փուլերը: