24 ապրիլի 2006 - 23:41 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Վենեսուելայում եւ Չինաստանում
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հիշատակի արարողություն է կազմակերպել տեղի հայ համայնքը: Երկրի խորհրդարանը 2005 թվականի հուլիսի 14-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Փաստաթուղթը, վենեսուելահայերի նախաձեռնությամբ եւ ջանքերով օրենսդիր մարմնում քննարկման էին ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը եւ իրավաբան Ժանետ Մադրիսը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն է կազմակերպվել նաեւ չինական Շանհայում: Այն նախաձեռնել էր քաղաքի Հայկական Ընկերակցությունը: Արարողության ընթացքում մատուցվել է նաեւ սգո պատարագ, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: